ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյօֆի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեփական հարկի տակ խոշոր՝ 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն։
Հինգշաբթի երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Գիորգի Կոչորաշվիլին, Ժորժ Միկաուտաձեն ևս երկու անգամ՝ 37-րդ և 59-րդ րոպեներին, գնդակն ուղարկեց Հայաստանի հավաքականի դարպասը։
Սա Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումն էր նիդերլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպի գլխավորությամբ։
Պատասխան հանդիպումը Թբիլիսիում կկայանա մարտի 23-ին։
Հայաստանի ընտրանին պայքարում է ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի, Վրաստանի թիմը՝ այս դիվիզիոնում իր տեղը պահպանելու համար։