Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան:
Կառավարությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում առանձնազրույց է ունեցել վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերություններին վերաբերող հարցեր, տարածաշրջանային նշանակության այլ թեմաներ:
Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը:
Թբիլիսիում այսօր տեղի կունենա ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյօֆ փուլի Վրաստան-Հայաստան հանդիպումը: Առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց հյուրերի խոշոր՝ 3։0 հաշվով հաղթանակով։