Ռուսաստանի Կիրիշիում գտնվող նավթավերամշակման գործարանի բաքը վնասվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ընկած բեկորներից, շաբաթ օրը հայտնել է Լենինգրադի նահանգապետը:
Սա Ռուսաստանի երկու խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկն է:
Լենինգրադի մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն ասել է, որ տուժածներ չկան:
Նավթավերամշակման գործարանի աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ բեկորներն ընկել են բաքի վրա, սակայն ոչինչ չի բռնկվել՝ հավելելով, որ մասնագետները զբաղվում են բեկորներով:
Առավոտյան Կիևն էլ հայտնեց, որ Դոբրոպիլյայի բնակելի տներին մարտի 7-ին հասցված ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: 30 մարդ վիրավորվել է:
Վնասվել են ութ հինգ հարկանի բնակելի շենքեր, վարչական շենք և 30 ավտոմեքենա: Փրկարարների խոսքով՝ կրակը մարելու ժամանակ ռուսական ուժերը կրկնակի հարված են հասցրել՝ վնասելով հրշեջ մեքենան: