Հունվարի 29-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական հետապնդում է հարուցվել՝ առաձնապես խոշոր չափերի յուրացման կամ վատնման, պաշտոնական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից։
Հետապնդումը հարուցվել է Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից տարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
Դատախազությունից նշում են, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելը։
«Նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ կարվել է հերթական շինծու մեղադրանքը։ Ոտքից գլուխ շինծու քրեական հետապնդում է», - «Ազատության»-ը փոխանցեց Հանրապետական կուսակցության գործադիիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները տե՛ս այստեղ