Գյումրիի 31/70 ընտրատեղամասում «Մեր քաղաքը» դաշինքի վստահված անձ Տաթևիկ Վիրաբյանը պնդում է, որ տեղում խախտվում է ընտրության կարգը: Ըստ նրա՝ հանձնաժողովի նախագահը մոտեցել է քվեախցիկին և ընտրողին ասել, որ քվեաթերթիկը դնի ծրարի մեջ:
Հանձնաժողովի նախագահ Ալլա Գևորգյանը, սակայն, պնդեց, որ հորդորել է քաղաքացուն փակ քվեարկություն կատարել:
Սա վիճաբանության պատճառ է դարձել իշխանական ու ընդդիմադիր վստահված անձանց միջև:
Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ժամը 12-ի դրությամբ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցել են, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։