Ոստիկանությունում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ժամը 12-ի դրությամբ ստացվել է 2 ահազանգ, որոնք ստուգման փուլում են։ Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։ Արդյունքներով կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
ՆԳՆ-ից նաև հայտնում են, որ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 14 անձ:
ՆԳՆ թեժ գծին ընտրությունների վերաբերյալ հեռախոսազանգեր չեն ստացվել։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ևս նշում է, որ ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները քաղաքացիները կարող են ներկայացնել ՄԻՊ աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: