Մատչելիության հղումներ

Վաշինգտոնի որոշումը կարող է ազդել մեր ՀՕՊ համակարգի վրա. Ուկրաինայի վարչապետ


Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, արխիվ
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, արխիվ

Վաշինգտոնի կողմից սպառազինության մատակարարումների դադարեցումը նախևառաջ կարող է ազդել ՀՕՊ համակարգի բնականոն գործունեության վրա, այսօր Կիևում հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմի որոշումը ռիսկեր է ստեղծում հատկապես Patriot համակարգերի շահագործման տեսանկյունից։ «Այդ ռիսկերը վերաբերում են Patriot համակարգերի համար նախատեսված սպառազինությանն ու պահեստամասերին։ Patriot համակարգերը միակն են, որ ի վիճակի են չեզոքացնել այն վտանգը, որ ստեղծում են ռուսական բալիստիկ հրթիռները»,- նշել է Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետը նաև նշել է, որ պաշտոնական Կիևը շարունակելու է Միացյալ Նահանգների հետ աշխատել «հանգիստ և օգտագործելով մեր տրամադրության տակ եղած բոլոր խողովակները»։ «Մեր միակ պլանը հաղթանակն է։ Կա՛մ մենք հաղթում ենք, կա՛մ էլ իրագործվում է «Պլան Բ»-ն, որը գրված կլինի ուրիշների կողմից»,-ն շել է Ուկրաինայի կառավարության ղեկավարը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հրապարակային բանավեճից ու քննադատություններից օրեր անց՝ երեկ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանակավորապես դադարեցրեց ռազմական օգնությունն Ուկրաինային: Սպիտակ տնից ասել են`որոշումն ուժի մեջ կմնա այնքան, քանի դեռ Դոնալդ Թրամփը չի համոզվել, որ Ուկրաինան էլ է խաղաղություն ուզում։

XS
SM
MD
LG