Չնայած Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ռազմական օգնության տրամադրման դադարեցմանը Կիևը շարունակում է ամերիկյան հետախուզական տվյալներ ստանալ, սեփական աղբյուրները վկայակոչելով՝ այսօր հաղորդել է РБК-Ուկրաինա գործակալությունը։
«Հետախուզական տվյալների տրամադրման կամ դրանցով փոխանակման հարցում ուկրաինական հատուկ ծառայությունները դեռ որևէ փոփոխություն չեն զգացել, ամեն ինչ նախկինի պես է»,-նշել է գործակալության զրուցակիցը։
Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, այսօր հայտնել են, որ նախագահ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային:
Սպիտակ տան պաշտոնյան ընդգծել է, որ այս հրամանն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Թրամփը չհամոզվի, որ Ուկրաինան հավատարիմ է խաղաղությանը։