Մատչելիության հղումներ

Օգնության դադարեցումը ԱՄՆ լավագույն ներդրումը կլինի խաղաղության հաստատման գործում. Պեսկով


Ուկրաինային ռազմական օժանդակության տրամադրման դադարեցումը կարող է դառնալ ԱՄՆ լավագույն ներդրումը խաղաղության հաստատման գործում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին, այսօր հայտնել են, որ նախագահ Թրամփը կարգադրել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային:

«Պետք է հաշվի առնել, որ մինչ այժմ հենց Միացյալ Նահանգներն էր այս պատերազմում [սպառազինության] գլխավոր մատակարարը։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի այդ դերակատարությունից և դադարեցնի զենքի մատակարարումները Ուկրաինա, դա թերևս լավագույն ներդրումը կլինի խաղաղության հաստատման տեսանկյունից»,-լրագրողների հետ զրույցում նշել է Պեսկովը։

XS
SM
MD
LG