Մատչելիության հղումներ

Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստն ԱՄՆ-ում հետաձգվել է


ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյան, արխիվ
ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյան, արխիվ

ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի միգրացիոն խնդրիներին առնչվող դատական նիստն այսօր մեկ շաբաթով հետաձգվել է: Թե ինչ պատճառաբանությամբ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը չմանրամասնեց:

Պարզ չէ նաև, թե արդյոք մինչև հաջորդ դատական նիստը ԴՕԿ կուսակցության նախագահը կշարունակի մնալ ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը նախատեսված էր Լաս Վեգասում:

Հայաստանում Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար, մեղքը, սակայն, չի ընդունում:

Թե որտեղ է անցած 10 օրերին պահվում Վարդան Ղուկասյանը, ո՛չ նրա կուսակցության անդամները և ո՛չ էլ փաստաբանը չեն բացահայտել: Սակայն անցած շաբաթ ԱՄՆ-ի Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացրեց, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Ղուկասյանի փաստաբանն այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատել էր՝ դատական նիստը վերաբերում է ԱՄՆ ներգաղթի կանոնների խստացմանը, սակայն Լևոն Բաղդասրյանը վստահություն էր հայտնել, որ այս առումով Ղուկասյանը որևէ խնդիր չունի:

XS
SM
MD
LG