Այսօր՝ Երևանի ժամանակով երեկոյան ժամը 8-ին, Միացյալ Նահանգներում տեղի կունենա ԴՕԿ կուսակցության նախագահ, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով դատավարությունը: Այդ մասին փոխանցեց կուսակցության նախագահ Անի Խուդավերդյանը:
Դատավարությանն ընդառաջ Վարդան Ղուկասյանի աջակիցները և համակիրները հավաքվել էին Երևանում ԱՄՆ-ի դեսպանատան առջև՝ պահանջելով Նահանգների իշխանություններից չարտահանձնել Ղուկասյանին: Վերջինիս համակիրները վստահ են՝ Հայաստանում նրա կյանքին վտանգ է սպառնում:
Թե որտեղ է անցած 10 օրերին պահվում Վարդան Ղուկասյանը, ո՛չ նրա կուսակցության նախագահը և ո՛չ էլ նրա փաստաբանը չեն մանրամասնում: Սակայն, անցած շաբաթ ԱՄՆ-ի Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացրեց, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:
Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանն» ասել էր՝ իր պաշտպանյալը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց միգուցե ազատության հետ կապված մասնակի սահմանափակում ունի:
Հայաստանում ԴՕԿ կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը մեղադրվում է խարդախության, շորթման, սպառնալիքի, բռնության հրապարակային կոչերի համար: Ղուկասյանը մեղքը չի ընդունում: