Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին: Նա կարճատև տեսանյութ է հրապարակել սոցիալական ցանցում:
Վարչապետի խոսնակն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր՝ Փաշինյանը Դավոսում կմասնակցի պանելային քննարկումների։ Կառավարությունից այսօր հայտնել են, որ այցի շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ:
Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահը: Փաշինյան- Ալիև հնարավոր բանակցությունների մասին չի հաղորդվել։ Երկու ղեկավարների վերջին՝ կազանյան հանդիպում-բանակցությունների մասին էլ, հիշեցնենք, նախօրոք չէր հայտարարվել։