Դավոսում հանդիպել են Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Զելենսկին։
«Զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Ուկրաինայի միջև կապերը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում, համագործակցությունը էներգետիկ ոլորտում և տարածաշրջանային անվտանգության հարցեր», - ասված է Ադրեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Ադրբեջանական կողմը շեշտում է, որ հանդիպումը կայացել է պաշտոնական Կիևի նախաձեռնությամբ։
Զելենսկու գրասենյակը հանդիպման մասին մանրամասներ առայժմ չի հաղորդել։