Մատչելիության հղումներ

Ռուբիոն ու Ուոլցը հաջորդ շաբաթ կհանդիպեն ուկրաինական պատվիրակության հետ


Սպիտակ տան անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը այսօր Սպիտակ տանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Սաուդյան Արաբիայում կհանդիպեն ուկրաինական պատվիրակության հետ:

«Ռուբիոն, ես և ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ հանդիպելու ենք Սաուդյան Արաբիայում՝ այս բանակցությունները կրկին ընթացքի մեջ դնելու, զինադադար հաստատելու և խաղաղություն ապահովելու համար», - ասել է Մայք Ուոլցը։

Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ինչպես նաև Fox News-ը և Axios-ը հայտնել էին, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG