Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահը հայտարարում է նոր մաքսատուրքերի մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ, 10 փետրվարի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տուն, Վաշինգտոն, ԱՄՆ, 10 փետրվարի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 10-ին հայտարարել է Միացյալ Նահանգներ ներմուծվող պողպատի և ալյումինի բոլոր ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրքեր սահմանելու մասին:

Թրամփը հրամանագրեր է ստորագրել ԱՄՆ-ում ալյումինի սակագնի դրույքաչափը 25 տոկոսով բարձրացնելու մասին նախկին 10 տոկոսի համեմատ: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ այդ միջոցներն ուժի մեջ կմտնեն մարտի 4-ին:

Սակագները կկիրառվեն նաև միլիոնավոր տոննա պողպատի և ալյումինի վրա, որոնք ներմուծվում են Կանադայից, Բրազիլիայից, Մեքսիկայից, Հարավային Կորեայից և այլ երկրներից, որ արտոնությունների շրջանակներում առանց մաքսատուրքի էին հասնում Նահանգներ:

Այս քայլը «կթեթևացնի» մետաղների սակագները, Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը:

«25 տոկոս է առանց բացառությունների։ Դա վերաբերում է բոլոր երկրներին, անկախ նրանից, թե որտեղից են դրանք գալիս, բոլոր երկրներին», - ասել է նա։

Համաձայն վիճակագրության՝ Կանադան, Բրազիլիան, Մեքսիկան և Հարավային Կորեան պողպատի ամենամեծ մատակարարներն են ԱՄՆ: Կանադան ապահովում է ներմուծվող ալյումինի գրեթե 80 տոկոսը:

Թրամփի վարչակազմը ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 4-ից նախատեսում է 25 տոկոս մաքսատուրքեր սահմանել Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների, ինչպես նաև 10 տոկոս՝ Չինաստանից ներմուծման համար։ Սակայն այդ ժամկետից անմիջապես առաջ ԱՄՆ-ն, Կանադան և Մեքսիկան պայմանավորվեցին հետաձգել տուրքերի կիրառումը։

XS
SM
MD
LG