ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի հայտարարել է, որ եթե Մոսկվան առաջընթաց չցուցաբերի Ուկրաինայում պատերազմը ավարտելու ուղղությամբ, Վաշինգտոնը 10 օր հետո սկսելու է ռուսաստանյան ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքեր և այլ պատժամիջոցներ կիրառել:
Թրամփը երկուշաբթի օրը հայտնել էր, որ կրճատում է մեկ ամիս առաջ Մոսկվային տրված 50-օրյա վերջնաժամկետը՝ նշելով նոր վերջնաժամկետ՝ 10-12 օր։ Երեքշաբթի նա լրագրողներին ասել է, որ դեռ պատասխան չի ստացել Ռուսաստանից։
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը լրագրողներին հայտնել է, որ այս շաբաթ երկօրյա երկկողմ բանակցությունների ժամանակ քննարկել է երկրորդական պատժամիջոցների հարցը Չինաստանի պաշտոնյաների հետ և հայտնել, որ Պեկինը կարող է բախվել բարձր մաքսատուրքերի, եթե շարունակի ռուսական նավթի գնումները։
Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը, X-ում գրառում է կատարել, թե Թրամփը խաղում է «ուլտիմատումի խաղը», որը կարող է հանգեցնել ԱՄՆ-ի մասնակցությամբ պատերազմի։
Մանրամասները տե՛ս այստեղ