Մատչելիության հղումներ

Կրեմլը «ի գիտություն է ընդունել» Թրամփի ուղերձը 50-օրյա ժամկետը կրճատելու մասին


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարել է, որ «ի գիտություն է ընդունել» ԱՄՆ նախագահի երեկվա ուղերձը, որով Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ոչ թե 50, այլ 10-12 օր է տալիս նախագահ Պուտինին՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար։

Սպիտակ տան ղեկավարը երեկ ասել էր, թե իր համբերությունն այլևս սպառվում է, և եթե վերջնաժամկետի ընթացքում հարցը չլուծվի, Ամերիկան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի նկատմամբ։

Կրեմլի խոսնակն այսօր շատ զուսպ է արձագանքել։ «Մենք ի գիտություն ենք ընդունել նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը։ Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է», - ասել է Դմիտրի Պեսկովը՝ առանց հավելյալ մանրամասների։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG