Անցած գիշեր ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին, 16 մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորել: Այս մասին հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ «սա ռուսների կողմից կատարված ևս մեկ ռազմական հանցագործություն է, որոնք չեն դադարի, եթե նրանց չկանգնեցնեն»։
Ռուս զինվորականները նաև անօդաչու թռչող սարքերով հարվածել են Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկովսկի շրջանի գյուղերից մեկին: Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրդեհը մարելիս փրկարարների վրա երկրորդ հարվածն է հասցվել, որի հետևանքով վնասվել է հրշեջ մեքենա։
Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը մանրամասնել է, որ հարվածներ են հասցվել Սինելնիկովսկի շրջանի մի քանի բնակավայրերի։ Հարձակման հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։
Կամենսկոե քաղաքի վրա հրթիռային հարվածի հետևանքով վնասվել է եռահարկ շենք, ինչպես նաև ծննդատուն և քաղաքային հիվանդանոցի բաժանմունք։ Երկու մարդ զոհվել է, ևս հինգը՝ վիրավորվել։