Մատչելիության հղումներ

Թրամփի և Պուտինի հանդիպումը կախված է Ուկրաինայում պատերազմի դադարեցման առաջընթացից. Ռուբիո


Ռուս-ամերիկյան բանակցություններ Սաուդյան Արաբիայում, 18-ը փետրվարի, 2025թ.
Ռուս-ամերիկյան բանակցություններ Սաուդյան Արաբիայում, 18-ը փետրվարի, 2025թ.

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների հնարավոր հանդիպումը «մեծապես կախված կլինի նրանից, թե արդյոք մենք կկարողանանք որևէ առաջընթացի հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցման հարցում», հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:

Նա ասել է, որ նման հարց քննարկվել է Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, և որ ինքը ռուս պաշտոնյաներին ասել է, որ «հանդիպում չի լինի, քանի դեռ չգիտենք, թե ինչի մասին է այն լինելու»:

Թրամփը, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, երեքշաբթի օրը հայտարարել է, որ հավանաբար կհանդիպի իր ռուս պաշտոնակցին մինչև ամսվա վերջ:

XS
SM
MD
LG