Մատչելիության հղումներ

Զելենսկին ընդգծել Է ԱՄՆ-ի հետ ամուր պայմանավորվածությունների ձեռքբերման անհրաժեշտությունը


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգը, 20-ը փետրվարի, 2025թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգը, 20-ը փետրվարի, 2025թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի գլխավոր բանագնաց Քիթ Քելլոգի հետ փետրվարի 20-ի բանակցությունները, չնայած նրան, որ նախատեսված համատեղ մամուլի ասուլիսը չեղարկվել է:

Իր երեկոյան ուղերձում Զելենսկին ասել է, որ Քելլոգի հետ հանդիպումը հույս է ներշնչում», և հաստատել է, որ Ուկրաինան Միացյալ Նահանգների հետ ամուր պայմանավորվածությունների կարիք ունի:

«Ես հրահանգել եմ աշխատել արագ և շատ խելամիտ։ Տնտեսությունն ու անվտանգությունը միշտ պետք է զուգահեռ ընթանան, և համաձայնագրերի մանրամասները կարևոր են. որքան լավ են դրանք կառուցված, այնքան ավելի նշանակալի են արդյունքները», - նշել է Ուկրաինայի ղեկավարը:

Նա և Քելլոգը քննարկել են իրավիճակը ճակատային գծի երկայնքով, Ռուսաստանում պահվող բոլոր ուկրաինացի գերիներին ազատելու և անվտանգության երաշխիքների հուսալի և հստակ համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը:

Հանդիպումը, որն ավարտվել է առանց նախատեսված համատեղ մամուլի ասուլիսի և առանց Քելլոգի մեկնաբանությունների, տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի՝ պատերազմի դադարեցման մասին համաձայնագրի շուտափույթ կնքման մասին հայտարարությունների և Զելենսկու հետ հեռակա բանավեճի ֆոնին:

XS
SM
MD
LG