Մատչելիության հղումներ

ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի խոսքով՝ Թրամփը «շատ հիասթափված է» Զելենսկուց


Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ակնհայտորեն շատ հիասթափված է» Վլադիմիր Զելենսկուց: Ամերիկացի պաշտոնյան կոչ է արել Ուկրաինայի նախագահին հնարավորինս շուտ հասնել համաձայնության:

Շուրջ 10 օր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պնդեց՝ Կիևը սկզբունքորեն դեմ չէ իր բնական հարստությունների մի մասը հանձնել ամերիկացիներին 2022 թվականից ի վեր առաքված սպառազինության դիմաց։

Ուկրաինայի ղեկավարն ավելի վաղ մերժել է առաջարկը, որը, ըստ տեղեկությունների, նախատեսում էր 500 միլիարդ դոլար արժողությամբ հանքային հարստության փոխանցում Միացյալ Նահանգներին:

«Նա պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ուոլցը փետրվարի 20-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Զելենսկին նշել է, որ պատերազմի ժամանակ ամերիկյան օգնության արժեքը դեռ շատ ավելի քիչ է, և որ ԱՄՆ-ի առաջարկը անվտանգության կոնկրետ երաշխիքներ չի պարունակում:

XS
SM
MD
LG