Մատչելիության հղումներ

Թրամփն այսօր Վաշինգտոնին համարում է չեզոք արբիտր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ փորձագետ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է, որ ցանկանում է արագացնել ջանքերը ու փորձել բանակցել՝ ուկրաինական հակամարտությանը վերջ տալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Վաշինգտոնի Ատլանտյան խորհրդի Եվրասիա կենտրոնի փորձագետ Դագ Քլայնը՝ նկատելով՝ Թրամփի մոտեցումներն այս հարցին, սակայն, հուշում են, որ նա Միացյալ Նահանգներին չի տեսնում որպես Ուկրաինայի դաշնակից այդ ջանքերում:

Ըստ փորձագետի՝ Թրամփն այսօր Միացյալ Նահանգներին ավելի շատ համարում է չեզոք արբիտր, միջնորդ երկու պատերազմող կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև:

«Եվ դա շատ էական շեղում է այն քաղաքականությունից, որ Միացյալ Նահանգներն ունեցել է վերջին երեք տարիների ընթացքում՝ աջակցելով և կանգնած լինելով Ուկրաինայի կողքին», - ասաց Քլայնը՝ նշելով, որ Թրամփի մոտեցումը և բանակցային ոճը հուշում են, որ նա փորձելու է աշխատել ուղիղ Պուտինի հետ, ուղիղ Ռուսաստանի հետ՝ փորձելով գործարքի հասնել։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը չի համաձայնի որևէ կարգավորման, որին Ուկրաինան չի մասնակցի։ ԱՄՆ նախագահն էլ ասել է՝ հիասթափված է, որ Զելենսկին բողոքում է, որ հրավիրված չի եղել բանակցություններին:

«Լսել եմ, որ նրանք վրդովված են, որ տեղ չեն ունեցել բանակցությունների սեղանի շուրջ, բայց նրանք այդ տեղն ունեին երեք տարի և դրանից շատ ավելի առաջ: Դուք երբեք չպետք է սկսեիք, դուք կարող էիք գործարք կնքել»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Փորձագետի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG