Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք չի համաձայնի տարածաշրջանում աշխարհաքաղաքական սահմանների որևէ փոփոխության, հաղորդում է IRNA գործակալությունը:
Երկուշաբթի օրը Իրանի նախագահը Թեհրանում ընդունել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին:
Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը Իրանի արտաքին քաղաքականության առանցքային սկզբունքն է:
«Տարածաշրջանում սահմանների ցանկացած փոփոխություն ամենևին ընդունելի չէ», - ասել է նա:
Նա տարածաշրջանի երկրների միջև միասնության կոչ է արել:
Իր հերթին Հաջիևը նշել է, որ Ադրբեջանը ձգտում է խորացնել երկկողմ կապերը:
Իրանը բազմիցս հայտարարել է՝ հարևանների տարածքային ամբողջականությանը ուղղված ցանկացած սպառնալիք կամ սահմանների վերագծում կարմիր գիծ է իր համար, նաև հայտարարել է, որ հարգում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Իրանը նաև ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքն» է վնասաբեր համարում Հայաստանի համար»։
Ադրբեջանի նախագահը բազմիցս պնդել, անգամ սպառնացել է Սյունիքով անխոչընդոտ, առանց ստուգումների ճանապարհի բացում դեպի Նախիջևան։ Իլհամ Ալիևը օրերս էլ հայտարարեց՝ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։