Սիրիայի նոր անցումային կառավարությունը կոչ է արել Մոսկվային՝ վերանայել իր ներկայությունը Սիրիայում, հաղորդում է Euronews-ը։
«Նրանց շահերը կապված էին Ասադի հանցավոր ռեժիմի հետ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր ներկայությունը և իր շահերը սիրիական տարածքում», - ասել է անցումային կառավարության քաղաքական բաժնի ներկայացուցիչը՝ նշելով, որ Մոսկվան կարող է համագործակցել նոր վարչակազմի հետ՝ ցույց տալու, որ «սիրիայի ժողովրդի հետ թշնամություն չունի և որ Ասադի ռեժիմի դարաշրջանը վերջապես ավարտված է»։
2015 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայեց Ռուսաստանի վերջին տասնամյակների ընթացքում ամենախոշոր զորախմբին տեղակայել Սիրիայում, որպեսզի այն աջակցի՝ ապստամբների և ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ջանքերն: Սիրիան Ռուսաստանին 49 տարվա վարձակալության իրավունք է տվել Տարտուսի և Հմեյմիմում տեղակայված ավիաբազայի նկատմամբ:
Ասադն այժմ չկա, իսկ այդ բազաների ճակատագիրը վտանգված է։ Ռուսաստանի՝ Մերձավոր Արևելքի ողջ ռազմավարության հարցն այժմ մնացել է օդի մեջ կախված: