Մատչելիության հղումներ

Սիրիական ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամեդ ալ-Բաշիրին


Մուհամեդ ալ-Բաշիր, արխիվ
Մուհամեդ ալ-Բաշիր, արխիվ

Սիրիական ընդդիմությունն անցումային կառավարության ղեկավար կնշանակի Մուհամմեդ ալ-Բաշիրին, ով էլ նախարարների կաբինետը կձևավորի, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։

Նա համարվում է «Հայաթ Թահրիր ալ-Շամի» խմբավորման (ԱՄՆ-ում և այլ երկրներում ահաբեկիչ ճանաչված) առաջնորդ Աբու Մուհամմադ ալ-Ջոլանիի մերձավորը։

43-ամյա Մուհամմեդ ալ-Բաշիրը ծնվել է Սիրիայի Իդլիբ նահանգում։ 2024-ի հունվարին նա նշանակվել է «Սիրիայի փրկության կառավարության» ղեկավար, որը ստեղծվել է Իդլիբում «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի կողմից։ Ավելի վաղ նա զբաղեցրել է զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը։

Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է 2011 թվականից։ Նախագահ Բաշար ալ-Ասադին ընդդիմացող խմբավորումների հարձակումն անսպասելի վերսկսվեց նոյեմբերի վերջին։ Նրանք Հալեպը, Համան և Հոմսը գրավեցին գրեթե առանց կռվի։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG