Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Ասադն ինքնուրույն է հրաժարականի որոշում կայացրել»


Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրաժարականի մասին որոշումը կայացրել է առանց որևէ արտաքին ճնշման կամ միջամտության։

«Պետության ղեկավարի պարտականությունների կատարումից հրաժարումը Ասադի անձնական որոշումն էր», - նշել է Պեսկովը՝ հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից։

Կրեմլի խոսնակը նաև հրաժարվել է մեկնաբանել Սիրիայում ծավալվող զարգացումները՝ նշելով, որ դրանք «խոր վերլուծության կարիք ունեն»։

Դեկտեմբերի 8-ի գիշերը սիրիական ընդդիմության ներկայացուցիչները մտան Դամասկոս, հայտարարեցին Ասադի ռեժիմի տապալման մասին։ Ասադը լքեց Սիրիան։ Այժմ նա գտնվում է Մոսկվայում։ Ռուսաստանի նախագահը նրան և նրա ընտանիքի անդամներին ապաստան է տվել։

XS
SM
MD
LG