«Ամեն տեղ կրակում են, բողոքում են թանկության համար», - «Ազատությանը» «Զվարթնոց» օդանավակայանում պատմեց Թեհրանից ժամանած քաղաքացին:
Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում 12-րդ օրն է՝ հակակառավարական զանգվածային ցույցեր են, որոնք բռնկվել են իրանական արժույթի արժեզրկման և տնտեսական դժվարությունների պատճառով:
«Հիմա իրավիճակը լավ չէ, շատ մարդկանց են սպանում, բայց մարդիկ 8:30-ից դուրս են գալիս իրենց տներից՝ պահանջելով փոխել ռեժիմը», - հավելեց մեկ այլ քաղաքացի:
Ցույցերը տարածվել են Իրանի բոլոր 31 նահանգների ավելի քան 100 մեծ ու փոքր քաղաքներում: Իրավապաշտպան տարբեր կազմակերպությունների տվյալներով՝ դեկտեմբերի 28-ից սկսած ցույցերի ընթացքում 34-45 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ և իրավապահներ: Ձերբակալվել է ավելի քան 2270 ցուցարար։
Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.