Մատչելիության հղումներ

Սամսոնյանին ու Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել


«Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով: Այս մասին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Առաջիկայում դատարան միջնորդություններ կներկայացվեն նրանց կալանավորելու համար:

Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո՝ այսօր առավոտյան, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել էին ընդդիմադիրներ Սամսոնյանին ու Սաղաթելյանին: Հաղորդումը իրավապահներին ներկայացրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է 2 միլիոն դրամ փոխհատուցում, ինչպես նաև հրապարակային ներողություն սոցցանցի անձնական էջում՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։




XS
SM
MD
LG