Մատչելիության հղումներ

Ձերբակալվեցին փոդքաստի հաղորդավարներ, ընդդիմադիրներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը


Ավելի քան մեկ ժամ տևած քննչական գործողությունից հետո ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին ու Քննչական կոմիտե տեղափոխեցին «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավար Նարեկ Սամսոնյանին: Քննիչը հայտնեց, որ Սամսոնյանը մեղադրվում է խուլիգանության համար:

Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին:

Ձերբակալությունից առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը փորձում էր մտնել Սամսոնյանի բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չբացվեց:

Փոդքաստի մյուս հաղորդավարը՝ Վազգեն Սաղաթելյանը ևս Ֆեյսբուքում գրել էր, որ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները իր տուն են մտել:

Փաստաբան Արսեն Բաբայանը լուսանկար է հրապարակել Վազգեն Սաղաթելյանի տան բակից, գրելով, որ իրեն ներս չեն թողնում մտնել: Ավելի ուշ տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ Սաղաթելյանին ևս ձերբակալում են:

Քննչական կոմիտեից հայտնել են միայն, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: Այլ տեղեկություններ դեռևս չեն հաղորդում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG