Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում են օգտագործել «3+3» հարթակը խաղաղ պայմանագրի վրա աշխատանքն ավարտելու համար: Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Պաշտոնական Երևանի արձագանքն այդ առաջարկին դեռ հայտնի չէ՝ «Ազատության» հարցմանը Արտգործնախարարությունից դեռ չեն պատասխանել:
Ստամբուլում այսօր անցկացվում է «3+3» ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը, որին մասնակցում են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները: Վրաստանը այս ձևաչափով հանդիպումներին հրաժարվում է մասնակցել՝ մատնանշելով Ռուսաստանի հետ հակասությունները: