Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին հաղորդում են ԱԹՍ-ներ խոցելու մասին


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի լույս 8-ի առավոտյան իր հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումը՝ խոցելով 16 անօդաչու թռչող սարք։

Նախարարությունը հստակեցրել է՝ 14 ԱԹՍ խոցվել է Բելգորոդի շրջանի վրա, որը սահմանակից է Ուկրաինային, 2 այլ ԱԹՍ էլ ոչնչացվել է Ռուսաստանի Սև ծովի ափերի մոտ։

Ուկրաինայի զինված ուժերն էլ, իրենց հերթին, հայտարարում են, որ գիշերը խոցել են Ռուսաստանի կողմից արձակված 18 անօդաչու թռչող սարքեր։

Ռուսական զորքերը նախօրեին բալիստիկ հրթիռներ են արձակել Օդեսայի նավահանգստի ուղղությամբ, ինչի հետևանքով նավահանգստի աշխատակից է զոհվել։ Իսկ ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել էին Ղրիմի Թեոդոսիա քաղաքում գտնվող վառելիքի պահեստին, ինչից հետո զանգվածային հրդեհ էր բռնկվել, հարյուրավոր բնակիչներ տարածքից տարհանվել էին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG