Մատչելիության հղումներ

Ղրիմում ԱԹՍ հարվածից նավթի պահեստ է այրվում


Թեոդոսիայի նավթի պահեստը, արխիվ
Թեոդոսիայի նավթի պահեստը, արխիվ

Բռնակցված Ղրիմի Թեոդոսիա քաղաքում նավթի պահեստ է այրվում, հայտնում են Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները։

Հոկտեմբերի լույս 7-ի գիշերը Ղրիմի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին հայտնել են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական տելեգրամյան ալիքները։

Թեոդոսիայի վարչակազմի «ղեկավար» Իգոր Տկաչենկոն հաղորդել է, որ տուժածներ չկան, տեղում Արտակարգ իրավիճակների նախարարության խմբերն են աշխատում։

Astra տելեգրամյան ալիքը դեպքի վայրից տեսանյութ է հրապարակել։

Ուկրաինական "Крымский ветер" տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր բաժանորդների հաղորդումները, նշում է, որ Թեոդոսիայում պայթյունների ձայներ են լսվել տեղական ժամանակով ժամը 4:30-ի սահմաններում։

Ռուսական Shot ալիքն էլ գրում է, որ նախնական տվյալներով, վառելիքով բեռնված մի քանի բաք է այրվում, իսկ քաղաքի մի քանի փողոցներով երթևեկությունը դադարեցված է։

Ըստ Крым.Реалии-ի՝ Թեոդոսիայի այդ տերմինալը Ղրիմում ամենամեծն է նավթամթերքի փոխադրման ծավալներով։ Թերակղզում կա ընդամենը երկու այդպիսի տերմինալ, մյուսը գտնվում է Սևաստոպոլում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG