Մատչելիության հղումներ

Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների, բայց դրանց ընթացքում պետք է ապահովվեն իր օրինական շահերը. Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, որոնց ընթացքում պետք է ապահովվեն ռուսական օրինական շահերը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ թե ուրիշների շահերի հաշվին, այլ անվտանգության համապարփակ համակարգի մասին պայմանավորվածության համատեքստում, որի շրջանակներում ոչ ոք չի խոցվի», - ասել է նա։

Միացյալ Նահանգների նախագահը, ըստ The New York Post-ի, նախօրեին հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և քննարկել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն ավարտելու հարցը:

Թրամփն ասել է, որ ինքը պատերազմն ավարտելու կոնկրետ ծրագիր ունի: Ըստ աղբյուրի՝ նա դիմել է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական Մայք Ուոլցին, որը հարցազրույցի ժամանակ նրա կողքին է եղել, և առաջարկել է սկսել հանդիպումները Ուկրաինայի հարցով։

XS
SM
MD
LG