Մեկ օրվա ընթացքում ռուսական ուժերն ութ ուղղությամբ հարձակում են իրականացրել, հայտնում է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբն այսօր առավոտյան հրապարակած տեղեկագրում։
Գերատեսչության համաձայն՝ ռազմաճակատում տեղի է ունեցել ընդհանուր առմամբ 99 բախում։ Թվարկելով թեժ կետերն ու ռուսական բանակի հարձակումների թիվը՝ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը պնդում է, որ ուկրաինական զորքին հիմնականում հաջողվել է կանխել ռուսների առաջխաղացման փորձերը:
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի տվյալներով՝ ռուսական կողմը նախօրեին որոշակի առաջխաղացում է արձանագրել Պոկրովսկի ուղղությամբ: