Մատչելիության հղումներ

Պուտինը կարգադրել է Հաղթանակի թանգարանում ցուցահանդես ստեղծել Ուկրաինայի պատերազմի մասին


Ուկրաինայում ռուս զինծառայողների կողմից գրավված ռազմական տեխնիկայի ցուցահանդես, 1-ը մայիսի, 2025թ.
Ուկրաինայում ռուս զինծառայողների կողմից գրավված ռազմական տեխնիկայի ցուցահանդես, 1-ը մայիսի, 2025թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է Մոսկվայի Պոկլոննայա սարի վրա՝ Հաղթանակի թանգարանում, մշտական ցուցադրություն ստեղծել Ուկրաինայում պատերազմի մասին: Այդ մասին հանձնարարականի մասին գրում է «Մեդուզան»։

Նշվում է, որ հանձնարարությունն արվել է դեռևս դեկտեմբերին։ Դրա կատարման պատասխանատուներ են նշանակվել պաշտպանության և մշակույթի նախարարները։ Այն նախատեսված է կատարել մինչև հուլիսի 1-ը։

Հաղթանակի թանգարանը նվիրված է Հայրենական Մեծ պատերազմին։ Այն բացվել է 1995 թվականի մայիսի 9-ին։ Այս տարի նշվում է հաղթանակի 80-ամյակը, ինչի կապակցությամբ Պուտինը 2025 թվականը հայտարարել է «Հայրենիքի պաշտպանի տարի»։

Ավելի վաղ «"Вёрстка» պարբերականը հայտնել էր, որ Ռուսաստանի առնվազն 12 շրջաններում դպրոցները վերազինել են թանգարանները՝ նվիրված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին: Դրանցում դպրոցականներին վիրտուալ իրականության սաղավարտների օգնությամբ առաջարկում են նայել Ուկրաինայի քաղաքներում ավերածություններին, զենքին, ռազմական տեխնիկային և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG