Մատչելիության հղումներ

ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները «նախատեսում են հանդիպել այս շաբաթ»


Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները նախատեսում են հանդիպել այս շաբաթ՝ քննարկելու հարաբերությունների բարելավումը, կիրակի օրը հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Փետրվարի 12-ին Թրամփը և նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում խոսել էին հարաբերությունների բարելավման և պատերազմը դադարեցնելու մասին, իսկ փետրվարի 18-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները հանդիպել էին Սաուդյան Արաբիայում:

Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը կկայանա շաբաթվա վերջին:

XS
SM
MD
LG