Մատչելիության հղումներ

Գերմանիայում հաղթում է պահպանողականների դաշինքը, ծայրահեղ աջերը պատմական ռեկորդ են գրանցում


Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը` Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, 23-ը փետրվարի, 2025թ.
Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքը` Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ, 23-ը փետրվարի, 2025թ.

Կիրակի Գերմանիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայները ստացել է ընդդիմադիր Պահպանողական կուսակցությունների դաշինքը՝ Քրիստոնեա-դեմոկրատներն ու Քրիստոնեա-սոցիալական միությունը՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ: Ըստ նախնական տվյալների, այս ուժի օգտին քվեարկել է ընտրողների մոտ 28,5%-ը։

Երկրորդ տեղում է ծայրահեղ աջերի «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը, որը պատմական ռեկորդ է գրանցել՝ ստանալով ձայների մոտ 20 տոկոսը։ Սա գրեթե երկու անգամ ավելի է, քան նույն կուսակցությունը ստացել էր չորս տարի առաջ, և ծայրահեղ աջերի լավագույն արդյունքը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր:

Կանցլեր Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատները տասնամյակների ընթացքում ամենավատ արդյունքն են գրանցել՝ նախնական տվյալներով հավաքելով ձայների 16,4 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG