Մատչելիության հղումներ

Գերմանիայի նախագահը թերահավատ է Թրամփի՝ պաղեստինցիների վերաբնակեցման առաջարկի նկատմամբ


Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արխիվ
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, արխիվ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը թերահավատությամբ է արտահայտվել ԱՄՆ նախագահ Թրամփի՝ պաղեստինցիներին Գազայից այլ երկրներ վերաբնակեցնելու առաջարկի մասին։ Այդ մասին նա խոսել է հորդանանյան այցի ժամանակ:

«Ես միայն այստեղ՝ տարածաշրջանում եմ լսում մտահոգություններ այդ մասին»,-ասել է նա Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ։

Շտայնմայերը շեշտել է՝ փորձում է զգուշորեն ընտրել բառերը, քանի որ տարածաշրջանը կարիք ունի կայուն, երկարատև լուծման:

Դոնալդ Թրամփի առաջարկով՝ տեղահանված պաղեստինցիները կհեռանան Գազայի հատվածից, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին վերցնել առափնյա տարածքի վերահսկողությունը և այն տնտեսական առումով զարգացնել՝ դարձնելով «զարմանալի» վայր, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ կարող են խաղաղ ապրել։ Թրամփը նշել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ երկրներում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG