Մատչելիության հղումներ

Թրամփն առաջարկում է, որ պաղեստինցիները լքեն Գազան


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 4-ին ներկայացրեց մի առաջարկ, ըստ որի՝ տեղահանված պաղեստինցիները կհեռանան Գազայի հատվածից, ինչը թույլ կտա ԱՄՆ-ին վերցնել առափնյա տարածքի վերահսկողությունը և այն տնտեսական առումով զարգացնել՝ դարձնելով «զարմանալի» վայր, որտեղ տարբեր ազգությունների մարդիկ կարող են խաղաղ ապրել։ Թրամփը նշել է, որ դա տեղի կունենա այն բանից հետո, երբ պաղեստինցիները վերաբնակեցվեն այլ երկրներում։

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Թրամփը ներկայացրել է իր անսպասելի ծրագիրը Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում։

Նույն օրը ավելի վաղ, Օվալաձև աշխատասենյակում՝ փաստաթղթեր ստորագրելիս, նա առաջարկել է պաղեստինցիներին մշտապես տեղափոխվել պատերազմից ավերված Գազայի հատվածից դեպի հարևան երկրներ։

Երեքշաբթի օրը Թրամփը Սպիտակ տանը անցկացրել է առանցքային բանակցություններ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ։ Մասնավորապես, ԱՄՆ նախագահը Գազան անվանել է «քանդման վայր»։ Այս մասին հայտնում են Reuters գործակալությունը, CNN-ը և այլ լրատվամիջոցներ։

Թրամփը կրկին կոչ է արել Հորդանանին, Եգիպտոսինև այլ արաբական երկրներին ընդունել Գազայի հատվածի բնակիչներին՝ հայտարարելով, որ պաղեստինցիներն այլընտրանք չունեն, քան լքել առափնյա գոտին։

Այդ տարածքը վերականգնման կարիք ունի՝ Իսրայելի և «Համաս»-ի միջև 16 ամիս տևած պատերազմի հետևանքով։

Երեքշաբթի օրը Թրամփը այդ հարցը որակեց որպես մարդասիրական՝ ասելով, որ անհնար է հավատալ, որ որևէ մեկը կցանկանա մնալ պատերազմից տուժած տարածքում: Գազայի փոխարեն նա առաջարկեց պաղեստինցիներին տալ «լավ, թարմ, գեղեցիկ հողատարածք» ապրելու համար։

«Ես չեմ կարծում, որ մարդիկ պետք է վերադառնան Գազա: Ես կարծում եմ, որ Գազան շատ վատ փորձ էր նրանց համար», - ասել է Թրամփը։

Նեթանյահուն առաջին օտարերկրյա առաջնորդն է, ով հրավիրվեց Սպիտակ տուն՝ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG