Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Հայերը պետք է պարզեն` ԵՄ-ի հետ մերձենալու իրենց ցանկության մասին ինչ կարծիք ունեն եվրոպացիները»


Հայաստանի և եվրամիության դրոշները, արխիվ
Հայաստանի և եվրամիության դրոշները, արխիվ

«Կողմնորոշումը դեպի Եվրամիություն Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Հարկավոր է, սակայն, պարզել, թե որքանով է այդ ցանկությունը երկուստեք», - Հայաստանի խորհրդարանի՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին այսօրվա որոշումը մեկնաբանելով, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ըստ ամենայնի՝ Հայաստանում որոշակի քաղաքական ուժեր կան, որոնք համարում են, որ կողմնորոշումը դեպի ԵՄ, առանց հստակ ըմբռնման՝ արդյոք ԵՄ-ը շահագրգիռ է դրանում, Հայաստանի և նրա ժողովրդի շահերի համար հավելյալ օգուտներ կապահովի», - նշել է Պեսկովը։

«Թե՛ իրենք հայերը, թե՛ մյուսները պետք է պարզեն՝ [ԵՄ-ին մերձենալու] ցանկությունը որքանով է փոխադարձ և ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները», - նշել է Կրեմլի խոսնակը։

Հայաստանի Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը:

XS
SM
MD
LG