Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում. Զախարովա


ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանին չքավորություն է սպառնում, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներակայացուցիչ Մարիա Զախարովան։

Ռուսաստանցի դիվանագետը մեջբերել է ՀՀ վիճակագրական տվյալները և դրանք վկայակոչելով՝ համոզմունք հայտնել, որ Ռուսաստանի մասնակցությամբ տնտեսական դաշինքը լքելու դեպքում Հայաստանից արտահանումը կնվազի 80 տոկոսով և «նույնիսկ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր չի լինի կորուստները փոխարինել այլընտրանքային ուղղություններով»:

«Հայաստանում որոշ փորձագետներ պնդում են, որ Արևմուտքը, մասնավորապես Եվրամիությունը, իբր պատրաստ է վճարել ամեն ինչի համար: Оրինակ՝ ասեք, երբ նրանք վճարել են ամեն ինչի համար», - ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Ռուս պաշտոնյայի համոզմամբ՝ Հայաստանի հնարավոր ինտեգրումը ԵՄ-ին «ուղղակի հարված է լինելու» երկրի զարգացմանը։

«Եթե խոսում ենք արտադրության ծավալի, Հայաստանի բնակչության մասին, ապա դա ուղղակի կարող է տոտալ աղքատացման հանգեցնել», - հայտարարել է Զախարովան։

Անցած շաբաթավերջին Հայաստանի Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագծին, որն ավելի վաղ արժանացել էր Կառավարության հավանությանը:

Մոսկվայից քանիցս զգուշացրել են, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG