Բանակցություններն օգտակար են եղել, ռուսական և ամերիկյան պատվիրակությունները պայմանավորվել են պայմաններ ստեղծել` երկու երկրների միջև համագործակցությունն ամբողջությամբ վերականգնելու համար, ռուս-ամերիկյան հանդիպումից հետո ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ռուս պաշտոնյան նշել է նաև, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը, ինչպես նաև դաշինքի անդամ զորքերի հայտնվելն Ուկրաինայում անընդունելի են։
«Մենք այսօր մեր գործընկերներին բացատրեցինք այն, ինչ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս ընդգծել է. ՆԱՏՕ-ի ընդլայնումը ուղղակի սպառնալիք է Ռուսաստանի Դաշնության շահերին, ուղղակի սպառնալիք մեր ինքնիշխանությանը»,- ասել է Լավրովը։