Մատչելիության հղումներ

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն անվիճարկելի է. Էրդողան


Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները, Անկարա
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները, Անկարա

Անկարայում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Փակ հանդիպման օրակարգում եղել են երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման քայլերը։

Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն անվիճարկելի են Անկարայի համար հետագա ժամանակահատվածում, ասել է Էրդողանը հանդիպումից հետո:

Թուրքիա պաշտոնական այցի ընթացքում Ուկրաինայի նախագահը մասնակցել է Անկարայում Ուկրաինայի նոր դեսպանատան բացման արարողությանը, հայտնում է Anadolu գործակալությունը։

Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի ռուսական գերությունից ուկրաինացիների վերադարձի, պարենային անվտանգության և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG