Մատչելիության հղումներ

Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա. ԶԼՄ-ներ


Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա: Այս տեղեկությունը ՆԳՆ խոսնակը ոչ հերքում է, ոչ հաստատում:

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածը փետրվարին Մերձավան համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Այս տարվա փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ էր զինված բախում եղել, սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Եվ այս գործով մեղադրյալներից է նաև սեպտեմբերի 24-ի գիշերը սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։



XS
SM
MD
LG