Ուկրաինայի վերադարձը 2014 թվականի սահմաններին իրատեսական չէ, այսօր Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ Ուկրաինայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին «խաղաղության պայմանագրի մաս չէ»։
Ամերիկացի նախարաը նաև բացառել է ամերիկյան զորքերի տեղակայումն Ուկրաինայի տարածքում։
«Կիևին տրվող որևէ անվտանգային երաշխիք չի կարող ներառել ամերիկյան զորքերի տեղակայում Ուկրաինայի տարածքում»,- նշել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։