Ռուսական բանակը հրթիռային հարված է հասցրել Կիևին. փետրվարի 12-ի վաղ առավոտյան սկսված հարձակման արդյունքում Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում ավերածություններ են գրանցվել։
Արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ հրդեհ է բռնկվել Օբոլոնսկի շրջանի գրասենյակային շենքում։ Մեկ մարդ մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել:
Գոլոսեևսկի թաղամասի երկհարկանի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել։ Կիևի Սոլոմենսկի և Սվյատոշինսկի շրջաններում էլ հրդեհներ են բռնկվել բնակելի շենքերի տանիքներում։
Ավելի վաղ տեղական լրատվամիջոցները հայտնել էին Կիևում պայթյունների մասին։ Ռուսական պետական գերատեսչությունները հայտնել են պահեստում բռնկված հրդեհի մասին՝ չնշելով քաղաքի վրա հրթիռային հարվածը։