Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ուժերը Դոնեցկի շրջանում ծանր կորուստներ են պատճառում ռուսական կողմին. Զելենսկի


Ուկրաինական զինված ուժերը ծանր կորուստներ են պատճառում ռուսական զորքին Դոնեցկի շրջանի արևելյան մասում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Նա ասել է, որ գրեթե մեկ ժամ զրուցել է գերագույն գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկիի հետ՝ «հատուկ ուշադրություն դարձնելով Դոբրոպոլիի գործողությանը, հակահարձակմանը»: Նա պատմել է այդ շրջանում ծանր կորուստների մասին։

Նա մատնանշել է Պոկրովսկի լոգիստիկ կենտրոնից հյուսիս գտնվող Դոբրոպոլիում գրանցված հաջողությունները:

Զելենսկին «բարդ» է որակել իրավիճակը Նովոպավլովկայի շրջանում, որը գտնվում է ավելի հարավ՝ Զապորոժիեի շրջանում, սակայն ասել է, որ «ակտիվ պաշտպանական գործողություններն այնտեղ լավ արդյունքներ են ցույց տալիս»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը պնդել էր, թե Ռուսաստանը 2025 թվականին Ուկրաինայում գրավել է գրեթե 5000 քառակուսի կիլոմետր տարածք: Նաև ասել էր՝ մարտի դաշտում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ մնում է ռուսական բանակի ձեռքում:

XS
SM
MD
LG