Մատչելիության հղումներ

Խերսոնում ռուսական հարվածի հետևանքով 3 զոհ կա


Խերսոն, Ուկրաինա, արխիվային լուսանկար
Խերսոն, Ուկրաինա, արխիվային լուսանկար

Ուկրաինայի հարավում՝ Խերսոնի շրջանում ռուսական հարձակումների հետևանքով երեք մարդ է մահացել, տեղեկացրել է շրջանային ղեկավար Օլեքսանդր Պրոկուդինը։

Երկու մարդ զոհվել է Խերսոնի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, իսկ երրորդը՝ քաղաքից դուրս գտնվող Բիլոզերկա գյուղի վրա ռուսական հրետանու հարվածից։

Ուկրաինական զորքերը 2022 թ. վերջում գրավել են Խերսոնը և նույնանուն շրջանի որոշ մասեր, սակայն ռուսական ուժերը դեռ վերահսկում են տարածաշրջանի որոշ տարածքներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG