Մատչելիության հղումներ

Ուկրաինայի հարցով խաղաղության ազդակը սպառվել է. Ռյաբկով


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագրի ազդակը, որ ի հայտ եկավ ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումից հետո, սպառվել է:

Ռյաբկովը նաև ընդգծել է, որ ամերիկյան Tomahawk հրթիռների հնարավոր տեղակայումը Ուկրաինայում կնշանակի իրավիճակի «էական, որակական փոփոխություն»։

Այս շաբաթվա սկզբին Թրամփը հայտարարել էր, որ կցանկանար իմանալ, թե Ուկրաինան ինչ նպատակներով է պատրաստվում օգտագործել Tomahawk-ները նախքան դրանց մատակարարմանը համաձայնություն տալը, քանի որ չի ցանկանում սրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։



XS
SM
MD
LG