Մատչելիության հղումներ

Ոչ մեկիդ նկատմամբ չարություն չունեմ, միայն խղճահարություն. Միքայել սրբազան


«Ոչ մեկիդ նկատմամբ չարություն չունեմ, միայն խղճահարություն», - ռեպլիկի իր իրավունքից ելնելով՝ մեղադրող կողմին ու դատավորին ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ումի՞ց ես պետք է ներում հայցեմ», - հարցրեց Շիրակի թեմի առաջնորդը՝ ևս մեկ անգամ հայտարարելով՝ արդարություն չի աղերսելու:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը վաղը վերդիկտ կկայացնի՝ ազատություն շնորհե՞լ, թե՞ ազատազրկել սրբազանին:

Օգոստոսի 15-ին մեկնարկած և փաստացի մեկուկես ամսում ավարտական փուլ մտած դատավարության ողջ ընթացում փաստաբանական թիմը պնդում էր, որ գործընթացն անցնել է խախտումներով, և կասկած հայտնում, որ դատարանն արդար որոշում կկայացնի։

«Տեսնելով՝ ինչպես է այս իշխանությունը զրոյացրել նահատակների հիշատակը՝ ես ուրախ եմ, որ մեղադրյալի աթոռում եմ էս իրականությունում: Ահա թե ինչու ես ձեզնից ներողությում չեմ խնդրում», - հավելեց Աջապահյանը:

Դիմելով դատավորին՝ նա ասաց, որ չնայած նա համոզված է, որ սրբազանն անմեղ է, բայց մեղադրական վերդիկտ է կայացնելու:

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել արքեպիսկոպոսը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Դատախազությունը, սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:

62-ամյա Աջապահյանը մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ այն որակում է քաղաքական հետապնդում։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

XS
SM
MD
LG